Իլհամ Ալիևը 22 մլն մանաթ գումար է հատկացրել ավտոճանապարհի շինարարության համար

15:06   30 Հուլիս 2020    696

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ Գարամարյամ –Իսմայըլլի – Շեքի ավտոմոբիլային մայրուղու Օղուզ- Շեքի հատվածի ճանապարհի վերանորոգման վերաբերյալ միջոցառումների մասին, հայտնում է Hayatsk.info-ն:

Կարգադրությունում ասվում է, որ Գարամարյամ –Իսմայըլլի – Շեքի ավտոմոբիլային մայրուղու Օղուզ- Շեքի հատվածի ճանապարհի վերանորոգման նպատակով` 2020 թվականի պետական բյուջեում նախատեսված Ադրբեջանի Հանրապետության նախագահի պահուստային հիմնադրամից ՝ Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը կհատկացվի 10 միլիոն մանաթ:

Պետության ղեկավարի մեկ այլ կարգադրության համաձայն, 3 հազար բնակչությամբ, 5 բնակավայրերն իրար կապող՝ Գարամարյամ –Իսմայըլլի – Շեքի (134 կմ) – Շիրինբուլագ ավտոմոբիլային ճանապատհի շինարարության նպատակով` 2020 թվականի պետական բյուջեի կապիտալ ներդրումների ծախսերի հատվածում ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և վերակառուցման համար նախատեսված միջոցներից՝ Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը հատկացվել է 12 միլիոն մանաթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները