Երիտասարդները նպաստում են կորոնավիրուսի դեպքերի աճին․ ԱՀԿ

09:02   31 Հուլիս 2020    231

ԱՀԿ պաշտոնյաները կարծում են, որ որոշ երկրներում երիտասարդները նպաստում են կորոնավիրուսի դեպքերի աճին:

«Մենք նախկինում խոսել ենք այդ մասին, եւ կրկնում ենք, որ երիտասարդներն անպարտելի չեն»,- հավելել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսը Ժնեւում գործակալության գլխամասային գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին: «Երիտասարդները կարող են վարակվել, նրանք կարող են մահանալ, նրանք կարող են փոխանցել վիրուսն ուրիշներին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում երիտասարդներին համոզելը, որ վիրուսը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել նրանց առողջության համար, շարունակում է խնդիր մնալ ԱՀԿ-ի համար։

ԱՀԿ-ի նոր հիվանդությունների բաժնի ղեկավար Մարիա Վան Կերխովը նշել է, որ երիտասարդների մեծամասնությունն հիվանդանում են Covid-19-ի ավելի մեղմ ձեւով, բայց միշտ չէ, որ այդպես է: Որոշ երիտասարդներ ծանր հիվանդացել եւ մահացել են: Նա նշել է, որ կորոնավիրուս տարած որոշ երիտասարդների մոտ կարող են երկարատեւ հետեւանքներ մնալ, ոմանք տառապում են ծանր հոգնածությունից, ծանր շնչառությունից կամ բնականոն գործունեությունը վերսկսելու հետ կապված դժվաչություններից, ինչպիսիք են վերադարձն աշխատանքի կամ մարզասրահ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները