ԱՄՆ-ն էմբարգոյի դադարեցման դեպքում կձգտի ՄԱԿ-ի պատժամիջոցներին Իրանի դեմ․ Պոմպեո

09:14   31 Հուլիս 2020    237

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հասկացրել է, որ Միացյալ Նահանգները կփորձեն ՄԱԿ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե զենքի էմբարգոն դադարեցվի:

Իրանին զենք վաճառելու ՄԱԿ-ի էմբարգոն ավարտվում է հոկտեմբերի 18-ին, ինչպես դա նախատեսված է 2015 թվականի միջուկային համաձայնագրով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Պոմպեոյի՝ Միացյալ Նահանգները բանաձեւ կներկայացնեն մոտ ապագայում էմբարգոն երկարաձգելու մասին, որը, «մենք հույս ունենք, կստանա Անվտանգության խորհրդի մյուս անդամների հավանությունը»: «Եթե դա տեղի չունենա, մենք անհրաժեշտ գործողություններ կձեռնարկենք, որպեսզի զենքի մատակարարման էմբարգոյի ժամկետը չլրանա»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները