Կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված կարանտինն անկարգությունների պատճառ է դարձել Պարագվայում

09:27   31 Հուլիս 2020    249

Պարագվայում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ կառավարությունը կարանտինային միջոցառումներ ձեռնարկեց երկրի որոշ հատվածներում:

Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել երկրի երկրորդ խոշոր Սյուդադ դել Էստե քաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հաղորդվում է, ցուցարարները ջարդել են խանութները, հրկիզել բեռնատարները եւ հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա: Բախումների ընթացքում մի քանի իրավապահ է տուժել։

Ավելի վաղ Պարագվայը բարենպաստ երկիր էր համարվում կորոնավիրուսի տարածման առումով, քանի որ իշխանություններին հաջողվեց կանխել համավարակի տարածումը, եւ այնտեղ գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 5 հազարից ոչ ավել դեպք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները