Ռումինիայի նախագահն ընդդիմությանը մեղադրել է երկրում կորոնավիրուսի բռնկման կազմակերպման մեջ

09:53   31 Հուլիս 2020    249

Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհանիսը նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի համար մեղադրել է Սոցիալ-դեմոկրատական ընդդիմադիր ​​կուսակցությանը:

Ներքին գործերի նախարար Մարսել Վելայի եւ նրա երկու տեղակալների հետ հանդիպումից հետո պետության ղեկավարի հայտարարությունն ուղիղ հեռարձակում էր հիմնական հեռուստաալիքներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ՍԴԿ-ն, որը դժգոհ է Ազգային ազատական ​​կուսակցության (ԱԱԿ) կառավարության հաջողություններից, ցանկանում էր սանիտարական ճգնաժամ ստեղծել, որպեսզի հիմք ունենա կառավարությանը քննադատելու համար»,- հայտարարել է նա:

Յոհանիսի խոսքով՝ սոցիալ-դեմոկրատները, որոնք խորհրդարանում մեծամասնություն ունեն, միտումնավոր երկու շաբաթով հետաձգել են կարանտինային օրենքի քննարկումը, որի ընթացքում վարակված հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցներից եւ գնացել են տուն: «ՍԴԿ-ի համար նշանակություն չունի, որ հազարավոր ռումինացիներ են վարակվել, հարյուրավոր ռումինացիներ մահացել են,- շեշտեց նա:-ՍԴԿ-ի համար կարեւոր է, որպեսզի լինի մի բան, ինչի համար կարելի է քննադատել»։ «Մենք պայմանավորվել ենք, որ եկել է ժամանակը լինել չափազանց պինդ, չափազանց խիստ»,- ասել է նախագահը՝ նախազգուշացնելով, որ ռումինացիները, որոնք չեն հետեւելու իշխանությունների կողմից ընդունված նորմերին, «կզգան օրենքի ծանրությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները