Կոռուպցիոնիստներին բացահայտել են նրանց ավելորդ քաշով

10:14   31 Հուլիս 2020    232

Կոռուպցիայի մակարդակի չափումը դժվար խնդիր է՝ թերեւս այն պատճառով, որ նման սխեմաների մասնակիցներն ամեն ինչ անում են իրենց գործողությունները թաքցնելու համար:

Որոշ երկրներում, որտեղ կոռուպցիան ներթափանցել է կառավարման ամբողջ ապարատի մեջ, դա հատկապես դժվար է անել: Սակայն Մոնպելյեի բիզնես դպրոցի սոցիոլոգ Պավլո Բլավատսկին գտել է այն չափորոշիչը, որը թաքցնել հնարավոր չէ՝ կոռումպացիոներների ավելորդ քաշը: Այս մասին նա գրել է Economics of Transition and Institutional Change ամսագրում հրապարակված հոդվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իր հետազոտության համար Բլավատսկին ծրագրավորել է նեյրոցանցը եւ սովորեցրել է լուսանկարով գնահատել մարդու մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), այնուհետեւ դրա միջով «անցկացրել» է ԽՍՀՄ նախկին 15 հանրապետություններից 299 նախարարի լուսանկարները: Գիտնականը ստացված թվերը համեմատել է այս երկրներում կոռուպցիայի ընկալման մակարդակի հինգ տարբեր գնահատականների հետ, այդ թվում՝ Transparency International-ի եւ Համաշխարհային բանկի տվյալների:

Ամենացածր ՄԶԻ-ն գրանցվել է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի եւ Վրաստանի կառավարությունների անդամների շրջանում. պետություններ, որոնցում կոռուպցիայի մակարդակը նվազագույնն է համարվում հետխորհրդային տարածքում: Եւ հակառակը՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքմենստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, նախարարներն աչքի են ընկնում ավելորդ քաշով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները