Telegram-ը Apple-ի դեմ բողոք է ներկայացրել ԵՄ

10:38   31 Հուլիս 2020    247

Telegram մեսենջերը Apple-ի դեմ բողոք է ներկայացրել ԵՄ:

Փաստաթուղթն ուղարկվել է մրցակցության հարցերով ԵՄ հանձնակատար Մարգարեթ Վեստագերին:

Բողոքում նշվում է, որ Apple-ը պետք է օգտատերերին հնարավորություն տա այլ աղբյուրներից ծրագրային ապահովում ներբեռնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Telegram-ն ու իր հիմնադիր Պավել Դուրովը դգժոհ են նրանից, որ Apple-ը App Store-ի միջոցով տրանսակցիաներից ու կողմնակի հավելվածների ստեղծողներից 30 տոկոս միջնորդավճար է գանձում: Apple-ը նշում է, որ դա օգնում է աջակցել խանութի աշխատանքին:

Այս շաբաթ Դուրովը գրել է, որ Apple-ն ամեն եռամսյակը մեկ կողմնակի հավելվածների ստեղծողներին միլիարդավոր դոլարներ է գանձում:

Ամբողջ աշխարհում App Store-ում Apple-ի հանգանակությունները գնահատվում են ամսական ավելի քան 1 մլրդ դոլար, գրում է FT-ը:

ԵՄ-ին ուղղված բողոքում նշվում է նաեւ, որ Apple-ը ձգձգում է նորարարությունները: Մեսենջերը գրում է, որ 2016 թվականին Apple-ը մեսենջերին չի թույլատրել խաղերի հարթակ թողարկել՝ պարզաբանելով, որ այն չի համապատասխանում App Store-ի կանոններին:Telegram-ը դա բացատրում է մենաշնորհ դիրքով:

Ավելի վաղ նման բողոք էր ներկայացրել շվեդական Spotify երաժշտական ծառայությունը, ինչպես նաեւ ճապոնական Rakuten ընկերությունը:

Apple-ը բազմիցս հերքել է մեղադրանքները: Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտնել է, որ Apple-ը հավատում է մրցակցությանն ու դա առավելություն համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները