Աշխարհի ամենահարուստ մարդու նախկին կինը 1․7 միլիարդ դոլար է նվիրաբերել ամուսնալուծությունից հետո

10:46   31 Հուլիս 2020    274

Երկրագնդի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը 1․7 միլիարդ դոլար է նվիրաբերել ամուսնալուծությունից հետո:

Մակենզի Սքոթն ասում է, որ իր հարստությունը «հավաքական ջանքերի արդյունք է», որը կարող է «առանձնահատուկ արժեք ունենալ ուրիշների համար»: Ուստի մեկ տարվա ընթացքում նա 1․7 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործական 100 կազմակերպություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սքոթն իր անձնական բլոգում գրել էր, որ աշխատել է մի խումբ խորհրդատուների հետ՝ մարդու իրավունքների, բնապահպանական եւ սոցիալական ծրագրերի հետ կապված հասարակական կազմակերպություններին աջակցելու համար:

«Ես կասկած չունեմ, որ բոլորի անձնական հարստությունը հավաքական ջանքերի եւ սոցիալական կառույցների արդյունք է, որոնք հնարավորություն են ընձեռում որոշ մարդկանց եւ խոչընդոտում են բազմաթիվ այլոց: Այս տարին մեզ շատ դժվարություններ է բերել, եւ ես չեմ կարող մի կողմում մնալ»,- նշել է Սքոթը գրառման մեջ:

Սքոթն ավելի քան 586 միլիոն դոլար է նվիրաբերել ռասայական հավասարության նախաձեռնություններին, 46 միլիոն դոլար՝ ԼԳԲՏ համայնքին աջակցության համար, 133 միլիոն դոլար՝ գենդերային հավասարության ծրագրերին, իսկ 125 միլիոն դոլար՝ կլիմայական փոփոխությունների դեմ ուղղված ջանքերին:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները