Պենտագոնում Չինաստանին եւ ՌԴ-ին անվանել են միջուկային ներուժով ԱՄՆ մրցակիցներ

11:38   31 Հուլիս 2020    237

Միացյալ Նահանգներն իր պատմության մեջ առաջին անգամ մոտակա 10 տարիներին մրցակիցներ կստանա ի դեմս Ռուսաստանի եւ Չինաստանի, որոնք միջուկային ներուժ ունեն:

Այս մասին հայտարարել է ամերիկյան ԶՈւ Ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը Միթչելի ինստիտուտում ԱՄՆ ՌՕՈւ ասոցիացիայի անցկացրած տեսակոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռիչարդի խոսքով՝ Չինաստանը միջուկային տրիադայի ստեղծման գործընթացի ավարտական փուլում է՝ ներկայումս ունենալով ժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ եւ սուզանավեր: Չինաստանը ձգտում է նրան, որ տասնամյակի վերջում դառնա հավասար պայմաններով մեր ռազմավարական մրցակիցը,- նշել է Ռիչարդը՝ հավելելով, որ այս ոլորտում Միացյալ Նահանգների երկրորդ մրցակիցը Ռուսաստանն է:

- Այսպիսով, ԱՄՆ-ն առաջին անգամ կբախվի երկու մրցակիցների, որոնք միջուկային ներուժ ունեն»: Ամերիկացի ծովակալի կարծիքով՝ Չինաստանն ընդհանուր ռազմական ներուժի ընդլայնման արագությամբ Միացյալ Նահանգներին գերազանցում է՝ մշակելով կառավարման եւ նախազգուշացման նոր համակարգեր, ինչպես նաեւ լավագույն մարտական պատրաստկանությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները