Հնագետները հայտնել են Քրիստոսի Պայծառակերպության վայրում կարեւոր գտածոյի մասին

11:56   31 Հուլիս 2020    247

Իսրայելցի հնագետները հայտնել են Քրիստոսի Պայծառակերպության վայրում կարեւոր գտածոյի մասին:

Գտածոյի մասին տեղեկությունը տեղադրվել է Իսրայելի ԱԳՆ կայքում: Պեղումներն անցկացվել են Կֆար-Կամա գյուղում: Վանքի տարիքը մոտ 1300 տարի է: Այն ապացուցում է, որ Ֆավոր լեռան մոտ գտնվող շրջանը կարեւոր կրոնական նշանակություն է ունեցել քրիստոնյաների համար:

Պեղումների ղեկավար Նուրիթ Ֆեյգի խոսքով՝ եկեղեցին՝ 12×36 մետր չափով, ներառում էր մեծ ներքին բակ եւ կենտրոնական սրահ: Առանձնահատկություններից մեկն էր աղոթքի 3 որմնախորշերը: Այդ ժամանակվա եկեղեցիների մեծ մասն ուներ մեկ որմնախորշ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները