Ֆրանսիայում սրճարանների տեռասներում կարգելեն տաքացուցիչների տեղադրումը՝ անիմաստ էներգիա չծախսելու համար

12:27   31 Հուլիս 2020    292

2021 թվականի գարնանը Ֆրանսիայի տարածքում սրճարաններին եւ ռեստորաններին կարգելվի իրենց բաց տեռասներում էլեկտրական տաքացուցիչների տեղադրումը:

Նոր արգելքը պետք է երկրին օգնի էլեկտրաէներգիա խնայել եւ մոտենալ մթնոլորտ ջերմոցային գազերի զրոյական արտանետմանը՝ արդյունք, որին Եվրամիությունը նախատեսում է հասնել 2050 թվականին: Սա նշանակում է, որ ԵՄ երկրներում ջերմոցային գազերի ծավալը չպետք է գերազանցի այն մակարդակը, որը կարող է կլանվել բնական ճանապարհով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիայում փողոցային տաքացուցիչներն առանձնապես տարածվել են 2008 թվականից հետո, երբ երկրում ուժի մեջ էր մտել փակ տարածքներում, այդ թվում ռեստորաններում ծխելու արգելքը: Դրանց շնորհիվ սրճարաններն ու ռեստորանները կարողացել էին հաճախորդներին սպասարկել ոչ միայն ամռանը, այլեւ միջսեզոնային շրջանում եւ անգամ ձմռանը: Տաքացուցիչները հատկապես տարածված էին լեռնադահուկային հանգստավայրերում:

Խնդիրն այն է, որ դրանց օգտագործումը բազմակի մեծացնում է ռեստորանի էներգասպառումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները