Facebook-ը կարող է երաժշտական հոլովակներ ցուցադրելու իրավունք ստանալ

12:35   31 Հուլիս 2020    247

Facebook ընկերությունը կարող է երաժշտական հոլովակներ ցուցադրելու իրավունք ստանալ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Bloomberg-ի զրուցակիցների տեղեկություններով՝ Warner Music Group, Universal Music Group եւ Sony Music Entertainment կորպորացիաների հետ համագործակցության մասին հայտարարություն կարվի մոտ ժամանակներս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Facebook-ն իրավունք է ստացել իր հարթակում աուդիոձայնագրություններ նվագարկել:

Ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները