Ոսկու գինը թարմացրել է պատմական առավելագույնը

12:52   31 Հուլիս 2020    274

Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ժամանակ ոսկու գինը աճել է գրեթե 2 տոկոսով՝ նախորդ սեսիայի փակման մակարդակի համեմատ եւ հասել տրոյական ունցիայի դիմաց 2 005,4 դոլարի, վկայում են աճուրդի հարթակի տվյալները:

Այսպիսով, թանկարժեք մետաղի արժեքը թարմացրել է պատմական առավելագույնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոսկու գնանշումները աճը դանդաղեցրել են մինչեւ 1,4 տոկոսով, թանկարժեք մետաղը սակարկվել է տրոյական ունցիայի դիմաց 1 994,6 դոլարի մակարդակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները