Apple-ն այս տարի ծրագրում է iPhone-ի նոր մոդելները սովորականից մի քանի շաբաթ ուշ թողարկել

15:16   01 Օգոստոս 2020    337

Ամերիկյան Apple կորպորացիան այս տարի ծրագրում է iPhone սմարթֆոնի նոր մոդելները սովորականից մի քանի շաբաթ ուշ թողարկել։

Աղբյուրը մանրամասնում է, որ Մաեսթրին համաժողովի ընթացքում ընկերության ֆինանսական արդյունքների մասին հայտարարությունից հետո է նման հայտարարություն արել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտնի է, որ նախորդ տարի նոր մոդելները սեպտեմբերի վերջին են ներկայացվել, իսկ այս տարի դրանց շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերին։

Հինգշաբթի Apple-ը հրապարակել է ընկերության երրորդ եռամսյակի վերաբերյալ ֆինանսական ցուցանիշները։ Ընկերության զուտ շահույթը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է 12 տոկոսով՝ հասնելով 11,253 միլիարդ դոլարի։ Եկամուտն ավելացել է 11 տոկոսով՝ հասնելով 59,685 միլիարդ դոլարի:

Apple ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականին, այն զբաղվում է անձնական և պլանշետային համակարգիչների, սմարթֆոնների, «խելացի» ժամացույցների և ծրագրային ապահովման ստեղծմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները