Չինաստանը պատրաստ է զարգացնել ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

16:32   31 Հուլիս 2020    302

Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. դրա ամրապնդումը հարկավոր է անվտանգության և տարածաշրջանային կայունության պահպանման համար:

«Չինաստանը պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ բարձր մակարդակով շփումները. գործարար համագործակցություն իրականացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ համատեղ զորավարժությունները, ռազմական մրցությունները, զինվորական պատրաստությունը, անձնակազմի ուսուցումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը և կայունության պահպանումը. բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը հիմնական միջազգային և տարածաշրջանային հարցերի ուղղությամբ. համատեղ դիմակայել այն մարտահրավերներին, որոնք կապված են ունիլատերալիզմի, պրոտեկցիոնիզմի և հեգեմոնիզմի հետ. պաշտպանել երկու երկրներում անվտանգության և զարգացման շահերը, աջակցել խաղաղությանն ու անվտանգությանը ամբողջ աշխարհում»,-հայտարարել է դեսպանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշել է դիվանագետը, ռուս-չինական կապերը նոր տեսակի միջազգային հարաբերությունների մոդել են, որոնք նախատեսում են փոխադարձ հարգանք, արդարություն և փոխշահավետ համագործակցություն: «Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն ամբողջովին պայմանավորված է իրենց սեփական անվտանգությունը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ»,-հայտարարել է դեսպանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները