Թրամփի նախընտրական շտաբը պնդում է, որ ընտրությունների հետաձգման մասին վերջինիս գրառումը «հռետորական է եղել»

15:57   31 Հուլիս 2020    250

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պնդում է, որ ընտրությունների հետաձգման մասին վերջինիս գրառումը հռետորական է եղել։

«Նախագահը միայն բարձրաձայնել է այն քաոսի հետ կապված իրավիճակը, որ ստեղծել են դեմոկրատները՝ պնդելով, որ նախագահական ընտրությունները պետք է փոստով անցկացվեն»,- ասված է Թրամփի շտաբի ներկայացուցիչ Հոգան Գիդլիի գրավոր հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ դեմոկրատները կորոնավիրուսի համավարակը որպես պատրվակ են օգտագործում՝ քվեարկությունը փոստային եղանակով անցկացնելու համար։

«Փոստով համընդհանուր քվեարկությունը քաոս և արդյունքների մեծ ուշացումներ է առաջացնում», - հայտարարել է Գիդլին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները