Բելգիայում զբոսաշրջիկներին առաջարկվում է հանգստանալ ծառերի վրա տեղակայված «կաթիլանման վրաններում»

18:37   31 Հուլիս 2020    336

Բելգիայի Լիմբուրգի նահանգում զբոսաշրջիկները կարող են ծառերի վրա տեղակայված «կաթիլանման վրաններում» հանգստանալ:

Աղբյուրը մանրամասնում է, որ կաթիլի տեսքով այս վրաններն ի սկզբանե հոլանդացի արվեստագետ Դրե Վապենաարի կողմից ստեղծված ինստալյացիաներ են եղել և Pit Landscape art փառատոնի մասը կազմել։ Այժմ զբոսաշրջիկներն ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կարող են իրենց հանգիստը նման վրաններում անցկացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ վրանները պատուհաններ, ներքնակ, նստատեղ և իրերի պահման վայր ունեն, դրանք Հեքս ամրոցի մոտակայքում են տեղակայված։

Զբոսաշրջիկները կարող են նաև մոտ 200 մետր երկարություն ունեցող երկու հեծանվուղիներից օգտվել, որոնք դեպի լճակ են տանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները