Չինացի հաքերնե՞րն են փորձել գողանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող Moderna-ի տվյալները

19:33   31 Հուլիս 2020    292

Չինացի հաքերներն ավելի վաղ այս տարի թիրախավորե են Նուբար Աֆեյանին պատկանող Moderna Inc կենսատեխնոլոգիական ընկերությունը, որը զբաղվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ:

Անցած շաբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրական եզրակացություն է հրապարակել, որում լրտեսության մեջ է մեղադրել Չինաստանի 2 քաղաքացու: Փաստաթղթում ասվում է, որ նրանք հետախուզական գործունեություն են ծավալել Մասաչուսեթսի կենսատեխնոլոգիական ընկերության նկատմամբ, որը հունվարին աշխատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ:

Չինաստանը հերքել է մեղադրանքները՝ դրանք անհիմն անվանելով: «Չինաստանը տեխնոլոգիաներ գողանալու կարիք չունի եւ դրանով չի զբաղվում»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները