Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Բելառուսում ռուսաստանցիների ձերբակալության հետ կապված միջադեպը

19:48   31 Հուլիս 2020    239

Բելառուսում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման հետ կապված միջադեպը մանրամասն քննարկվել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների օպերատիվ խորհրդակցության ժամանակ, որը վարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հանգամանալից զրույց է տեղի ունեցել Բելառուսում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման հետ կապված միջադեպի մասին»,- հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կրեմլում հույս են հայտնել, որ «մոտ ժամանակներս այդ իրավիճակում պարզություն կմտցվի, և անհիմն կերպով ձերբակալված ռուս քաղաքացիներն ազատ կարձակվեն»։

Հաղորդվում է նաև, որ տեսակապի միջոցով անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներռուսաստանյան սոցիալ-տնտեսական օրակարգի տարբեր հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները