Գերմանիայում ոսկու պահանջարկը մեծացել է ավելի քան 100 տոկոսով

20:07   31 Հուլիս 2020    265

Գերմանիայի բնակիչները այս տարվա առաջին կեսին գնել են 83,5 տոննա ոսկի մետաղադրամներով եւ ձուլակտորներով:

Կորոնավիրուսի ֆոնին շուկաներում շարունակվող անորոշության ժամանակ ոսկու մեջ ներդրումներն ամենաանվտանգն են համարվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հուլիսի 28-ին ոսկու մաքուր տրոյական ունցիան (31,1 գ) ցույց է տվել ամենաբարձր արդյունքը 2011 թվականից ի վեր՝ կանգնելով 1981, 27 դոլար ցուցանիշի վրա: Այդպիսով, տարեսկզբից ոսկու գինն ավելացել է գրեթե 30 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները