ՌԴ-ում կարգելեն վճարումներ կատարել կրիպտոարժույթով

20:26   31 Հուլիս 2020    251

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ կտա 2021 թվականից իրականացնել գործարքներ թվային ֆինանսական ակտիվների հետ (ԹՖԱ), սակայն կարգելի կրիպտոարժույթով վճարելու՝ որպես վճարային միջոց Ռուսաստանում։

Թվային ֆինանսական ակտիվներ ասելով հասկանում են թվային իրավունքները, որոնք հնարավոր են միայն տեղեկատվական համակարգում ներառելու միջոցով գրանցամատյանում բաշխման հիման վրա։ Դրանք կարող են լինել գրավի, առուվաճառքի գործարքի, ԹՖԱ-ի մեկ տեսակը մյուսով փոխարինելու կամ այլ տեսակի թվային իրավունքեի օբյեկտ։ Ընդ որում՝ ԹՖԱ-ն չի ճանաչվում որպես վճարային միջոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առուվաճառքի եւ այդպիսի ակտիվների փոխանակման գործարքների իրականացման իրավունքով օպերատորները կարող են լինել ռուսական բանկերն ու բորսաները, եւ դրանք պետք է ներառված լինեն ԿԲ-ի հատուկ գրանցամատյանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները