Twitter-ը հաքերային հարձակումից հետո անվտանգության միջոցառումներն ուժեղացրել է

20:14   31 Հուլիս 2020    267

Twitter-ի ղեկավարությունը անվտանգության ապահովման միջոցառումներն ուժեղացրել է հաքերային հարձակման հանգամանքների հետաքննության անցկացման ժամանակ, որի հետեւանքով հուլիսի կեսին կոտրել էին հայտնի ընկերություններից եւ մարդկանցից շատերի ակաունտները:

«Հարձակման պահից մենք զգալիորեն կրճատել ենք մեր ներքին գործիքներին եւ համակարգերին հասանելիությունը՝ նպատակ ունենալով հետաքննության անցկացման ժամանակ ապահովել ակաունտների անվտանգությունը»,- նշված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Սոցցանցի աջակցության ծառայության տեղեկացմամբ՝ ժամանակվորապես փակ է հասանելիությունը Twitter-ի մի քանի գործառույթներին, այդ թվում՝ սահմանափակված է գրանցման տվյալների ներբեռնման հնարավորությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները