Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման որոշումն ափսոսանք է առաջացնում

20:37   31 Հուլիս 2020    249

Գերմանիայից 12 000 ամերիկացի զինծառայողների դուրսբերման որոշումն ափսոսանք է առաջացնում:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է եվրոպական ինտեգրացիայի անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ում Գերմանիայի նախագահությունը կօգնի առաջընթացի հասնել պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության մեջ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ որոշմանը՝ նա դաշնային հողերի նահանգապետերին կոչ է արել քննարկել, թե ինչպես կարող են գերմանացի զինծառայողներն աջակցել տարածաշրջաններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները