ԱՄՆ-ը կհաստատի մշտական ռազմական ներկայություն Լեհաստանում

21:03   31 Հուլիս 2020    328

ԱՄՆ-ը կհաստատի մշտական ռազմական ներկայություն Լեհաստանում, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։

Անցած տարվա հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվել է ուղարկել եւս 1000 զինծառայող ՆԱՏՕ-ում իր դաշնակցի երկիր։ Սակայն մանրամասների շուրջ բանակցությունները, թե որտեղ է զորքը տեղակայվելու եւ որքան կվճարի Լեհաստանը, երկարատեւ են եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք արեցինք դա։ Մենք ավարտեցինք բանակցությունները ռազմական համագործակցության մասին»,-հայտարարել է պաշտպանության նախարար Մարուշ Բլաշակը։

Ներկայում Լեհաստանում կա ԱՄՆ-ից 4000 զինծառայող։ Այժմ կլինի առնվազն 5500 զինծառայող, եւ, ըստ ամենայնի, Լեհաստանը կվճարի ավելին։

Գործարքը նաեւ ներառում է լեհ զինվորականների փորձի ավելացում հետախուզության եւ հրամանատարության ոլորտում, եւ սպառնալիքի ավելացման դեպքում կա հնարավարություն Լեհաստանում ամերիկյան զորքի թվի ավելացման։

Նոր գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները