Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում 165 հեկտար անտառ է այրվել

21:38   31 Հուլիս 2020    349

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Անգլե քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ոչնչացել է 165 հեկտար սոճու անտառ:

«Հուլիսի լույս 31-ի գիշերը Անգլեի անտառում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 165 հեկտար սոճու անտառ»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ երաշտը և քամու ուժեղ պոռթկումները տարածաշրջանում նպաստել են կրակի տարածմանը, սակայն 150 հրշեջների շնորհիվ ներկայում կրակը հսկողության տակ է առնվել։

Այժմ ոստիկանությունը հետաքննություն են անցկացնում և չի բացառվում, որ զանգվածային հրդեհի պատճառ կարող էր լինել միտումնավոր հրկիզումը:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները