Եգիպտոսում հայտնաբերվել են հին աստվածուհիների եւ փարավոն Ռամզես II-ի արձանները

09:14   01 Օգոստոս 2020    231

Եգիպտոսում հայտնաբերվել են հին աստվածուհիների եւ փարավոն Ռամզես II-ի արձանները։

ANSA-ի հաղորդմամբ՝ այդ գտածոները հայտնաբերվել են Միթ Ռայնում, որը գտնվում է Կահիրեից շուրջ 18 կիլոմետր հեռավորության վրա։

Ռամզես II-ը, որը հայտնի է նաեւ որպես Ռամզես Մեծ, իշխել է Եգիպտոսում մ․թ․ա․ 1279-1213 թվականներին։ Նրան է վերագրվում Եգիպտոսի տարածքների ընլայնումն ընդհուպ մինչեւ ժամանակակից Սիրիայի արեւելք եւ Սուդանի հարավ։

Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունից հայտնել են, որ հայտնաբերվել են Խաթոր, Սեխմեթ աստվածուհիների եւ Պթախ աստծո արձանները։ Խաթորը համարվում էր Ռայի՝ արեւի աստծո մայրը, իսկ Սեխմեթը՝ մարտիկ-աստվածուհի էր, Պթախը՝ արհեստավորների եւ ճարտարապետերի հովանավորն էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները