Պեկինում հույս ունեն, որ COVID-19-ի դեմ համատեղ պայքարը կբարելավի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

09:53   01 Օգոստոս 2020    293

Միացյալ Նահանգները եւ Չինաստանը պետք է միասին աշխատեն կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում:

Չինաստանի Հիվանդությունների վերահսկաման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուի կարծիքով՝ նման համագործակցությունը կարող է լավ ազդել երկու երկրների հարաբերությունների վրա:

«Ես աշխատում եմ բնակչության առողջության ոլորտում: (…) Ի՞նչ է բնակչությունը: Բնակչությունը բոլորն են, ովքեր ապրում են Երկրի վրա: (…) Դուք կոչվում եք ԱՄՆ, մենք կոչվում ենք Չինաստան, (…) բայց մենք բոլորս մեկ տեսակ ենք՝ Homo sapiens: Մի մոռացեք այդ մասին: (…) Վիրուսը մեզ բարեկամներ կդարձնի, որովհետեւ մենք պետք է աշխատենք միասին»,- ասել է Գաո Ֆուն հուլիսի 30-ին տեղի ունեցած տեսախորհրդաժողովի ընթացքում, որը նախաձեռնել էր Միացյալ Նահանգներում գտնվող «ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ազգային կոմիտե» ոչ առեւտրային կազմակերպությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները