Բելառուսում կանխատեսում են կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիք

10:07   01 Օգոստոս 2020    269

Կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը կարող է Բելառուսում սկսվել այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է այդ երկրի առողջապահության փոխնախարար Ելենա Բոգդանը, ըստ tut.by-ի փոխանցման։ Ըստ բելառուսցի պաշտոնյայի, ներկայումս երկրում նախկինի նման գրանցվում են կորոնավիրուսով վարակման դեպքեր, իսկ երկրի առողջապահական համակարգը պատրաստվում է հնարավոր երկրորդ ալիքին բռնկման։

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում լրացվում են անհատական պաշտպանիչ միջոցների պաշարները, ստեղծվում են դեղամիջոցների ռեզերվներ։ Բոգդանը նշել է, որ Բելառուսն արտադրում է բավական մեծ թվով պրեպարատներ, որոնք օգտագործվում են կորոնավիրուսով վարակվածների բուժման համար։ Իրականացվում են նաեւ հիվանդանոցների վերանորոգչական աշխատանքներ։ Այդ աշխատանքների ավարտից հետո դրանք պրոֆիլավորվելու են կորոնավիրուսի դեմ բուժում իրականացնելու մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները