Մեքսիկան առաջ է անցել Մեծ Բրիտանիայից՝ կորոնավիրուսից մահվան դեպքերով

12:24   01 Օգոստոս 2020    283

Մեքսիկան առաջ է անցել Մեծ Բրիտանիայից՝ կորոնավիրուսից մահվան դեպքերով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները, որոնք կայքում թարմացվում են օնլայն ձևաչափով:

Ըստ տվյալների՝ Մեքսիկայում կորոնավիրուսից մահացել է 46.688 մարդ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 46․204 հիվանդ: Այսպես, Մեքսիկան աշխարհում երրորդ տեղն է հայտնվել կորոնավիրուսից մահացությունների թվով: Երկիրն այս ցուցանիշով չորրորդ տեղում է եղել՝ հուլիսի 13-ին՝ մահերի թվով առաջ անցնելով Իտալիայից:

Մեքսիկայում ընդհանուր առմամբ գրանցվել է վիրուսի 424,6 հազար դեպք, որից 327.1 հազարն արդեն ապաքինվել են: Ըստ այդ ցուցանիշի՝ երկիրն աշխարհում 6-րդ տեղում է: Մեծ Բրիտանիան՝ 9-րդ. Այնտեղ վարակվածների թիվը կազմել է 304,7 հազար, նրանցից 1439-ն ապաքինվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները