Կրասնոդարում գազալցակայան է պայթել․ կան տուժածներ

12:47   01 Օգոստոս 2020    258

Կրասնոդարի երկրամասի գազալցակայաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ տուժել է 3 մարդ, նրանց տեղում օգնություն են ցուցաբերել։

Պայթյունին հաջորդած հրդեհի ընդգրկած ընդհանուր մակերեսը կազմում է 300 քմ: Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհի 26-րդ կմ-ում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները:

Տուժածների թվում են բենզալցակայանի երկու աշխատակիցները։ Տուժած երրորդ անձի ինքնությունը ճշտվում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոդար  


Վերնագիրի այլ պիտակները