Թրամփը պատրաստվում է ԱՄՆ տարածքում արգելափակել TikTok-ը

13:33   01 Օգոստոս 2020    292

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է ԱՄՆ տարածքում արգելափակել չինական TikTok հավելվածը։

«Ինչ վերաբերում է TikTok-ին, ապա մենք կարգելենք դրա օգտագործումը»,-ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է նաև, որ Թրամփը դեմ է ամերիկյան Microsoft կորպորացիայի կողմից հավելվածի ձեռքբերմանը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իր հերթին, հայտնել էր, որ TikTok հարթակի և չինական մի շարք հավելվածների աշխատանքն ԱՄՆ-ում կարող է արգելվել՝ դա պատճառաբանելով այն հիմքով, որ դրանց միջոցով չինական իշխանություններին կարող են անձնական բնույթի տեղեկություններ փոխանցվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները