Թոմ Կրուզի մասնակցությամբ նոր ֆիլմը, որի մի մասը նկարահանվելու է Միջազգային տիեզերակայանում

14:03   01 Օգոստոս 2020    334

Ամերիկյան Universal Pictures կինոընկերությունը պատրաստվում է 200 միլիոն դոլար տրամադրել դերասան Թոմ Կրուզի մասնակցությամբ նոր ֆիլմի համար, որի նկարահանման աշխատանքների մի մասը Միջազգային տիեզերակայանում կանցկացվի։

Աղբյուրը մանրամասնում է, որ նման գումարը ժամանակակից ֆիլմերի համար ռեկորդային չի համարվում, սակայն հարկ է նշել, որ կինոնկարի բյուջեն կարող է ավելանալ, քանի որ այն դեռևս սցենար չունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հնարավոր է նաև, որ տեխնիկական հարցերի հետ կապված ծախսերի մի մասն իր վրա վերցնի ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը։ Հայտնի է, որ Մասկը կինեմատոգրաֆիստների այս գաղփարին դրական գնահատական է տվել։

Ֆիլմի ռեժիսորը կլինի Դագ Լայմանը, իսկ որպես պրոդյուսեր հանդես կգա Քրիստոֆեր ՄաքՔուորին։ Ֆիլմի անվան, արտադրության և պրեմիերայի ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա:

Նշվում է, որ Թոմ Քրուզը նոր նկարահանումներին 2022 թվականից շուտ չի կարող մասնակցել, քանի որ նախ պետք է «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմերի շարքի յոթերորդ և ութերորդ մասերում Իթան Հանթի կերպարի «աշխատանքներն ավարտին հասցնի»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները