Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

14:15   01 Օգոստոս 2020    260

Ֆրանսիայի արեւելքում Վենզել կոմունայում բարի դիմաց մարդկանց բազմությանը վրաերթի ենթարկելու հետեւանքով տուժել է 13 մարդ:

«Բժիշկները հետազոտել են 16 մարդու, նրանցից 12-ի մոտ հայտնաբերվել են թեթեւ վնասվածքներ, երեքը շոկի վիճակում են: Եվս մեկ երիտասարդ աղջիկ ոտքի ծանր վնավածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իշխանությունների տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել կոսգիշերին մոտ: Բարի մի քանի հաճախորդների միջեւ վիճաբանությունից հետո «ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հաստատության առջեւ եղած մարդկանց»: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վարորդին, որը հարբած էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները