78 էջանոց փաստաթղթում ներկայացվում են նախագահի եկամուտների և վարկերի մասին տվյալները։ Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ֆլորիդայում «Մար ա Լագո» շքեղ հանգստավայրի շահույթը 2019 թվականին կազմել է մինչև 21,4 միլիոն դոլար: Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող նրա հյուրանոցի շահույթը 2019 թվականին կազմել է 40,5 միլիոն դոլար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Նշվում է որ փաստաթղթում ներկայացված են 2019 թվականի տվյալները, այդ պատճառով դրանցում չի արտացոլվում նախագահի բիզնեսի վրա կորոնավիրուսի ազդեցությունը։
ԱՄՆ ղեկավարը նաև հայտնել է Բեվերլի Հիլզում առանձնատան վաճառքից 13,5 մլն դոլար ստանալու մասին: Բացի այդ, Թրամփը նաև եկամուտ է ստացել «Գործարքներ կնքելու արվեստը» գրքի համար՝ տարեկան ավելի քան 100 հազար դոլարի չափով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ