Իլոն Մասկին մեղադրել են ռասիզմի մեջ այլմոլորակայինների մասին պնդումների պատճառով

17:57   01 Օգոստոս 2020    311

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկն աջակցել է եգիպտական բուրգերի ծագման մասին գաղտնի տեսությանը, ինչի պատճառով նրան մեղադրել են ռասիզմի մե:

Մասկը հայտարարել է, որ Եգիպտոսում բուրգերը կառուցել են այլմոլորակայինները եւ նշել է, որ կառույցները մոտ 3800 տարի մնացել են մոլորակի վրա մեծագույնը: Twitter-ի օգտատերերը նրա խոսքում ռասիզմի դրսեւորում են տեսել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգտատերերից մեկը բիզնեմենին հարցրել է՝ նրա համար դժվա՞ր է հավատալ, որ բուրգերը կառուցել են աֆրիկացիները, մեկ այլ մեկնաբան հետաքրքրվել է՝ Մասկն արդյոք չի՞ կարծում, որ բուրգերը չէին կարող կառուցել հենց «սեւամորթները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները