Պուտինն այցելել է Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոց եւ չճանաչված մնացել

18:14   01 Օգոստոս 2020    322

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կոմունարկայի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բուժվում են կորոնավիրուսով պացիենտները, եւ չճանաչված է մնացել: Այս մասին «Ռոսիյսկայա գազետայի» հետ հարցազրույցում հայտնել է կլինիկայի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն:

«Կարող եմ ասել, թե ինչպես է եղել: Ես պատրաստվում էի դիմավորել Սերգեյ Սոբյանինին: Այդ օրը առավոտից Սկլիֆոսովսկու ինստիտուտում էի, մենք համատեղ շրջայց էինք կատարելու ակադեմիկոս Սերգեյ Պետրիկովի՝ Սկլիֆի տնօրենի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնտեղ մեծ թվով ծանր հիվանդներ են կուտակվել, իսկ ես չէ՞ որ ոչ միայն Կոմունարկայի գլխավոր բժիշկն եմ, այլ նաեւ Մոսկվայի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը: Մեր շփումները շատ կարեւոր են ոչ թե ինչ-որ սուպերվայզինգի, վերահսկման համար, այլ ավելի շուտ որպես փորձի փոխանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները