Ճապոնիայում բարձրահարկ գրասենյակային շենքերից մեկի միջով մայրուղի է անցնում

18:25   01 Օգոստոս 2020    333

Gate Tower Building անվանմամբ շինությունը Ճապոնիայի Օսակա քաղաքի բարձրահարկ գրասենյակային շենքերից մեկն է, որին եզակի է դարձնում դրա միջով անցնող մայրուղին։

Շենքն ունի երկմիջուկ կառուցվածք՝ կլոր լայնական հատվածքով։ 16 հարկանի բարձրահարկ շենքի միջով անցնող մայրուղին բոլորովին չի խանգարում շինությունում աշխատող մարդկանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ վերելակները գտնվում են շենքի կողային հատվածում, իսկ մայրուղին չի դիպչում շինությանը, որը մեկուսացած է աղմուկից։

5-ից մինչև 7 հարկերը հասանելի չեն վերելակի համար, քանի որ դրանք զբաղեցնում է «արտասովոր վարձակալը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները