Մանչեսթեր Սիթին պատրաստ է մեծ գումար վճարել Սերժի Ռոբերտոյի համար

20:13   01 Օգոստոս 2020    690

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» աջ պաշտպան Սերժի Ռոբերտոյի ծառայություններով։

«Քաղաքայինները» պլանավորում են 28-ամյա իսպանացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

«Սիթիում» հասկանում են, որ կատալոնացիները մեծ գումար կպահանջեն Ռոբերտոյի դիմաց, բայց դա չի վախեցնում Անգլիայի 6-ակի չեմպիոնին։ Գործարքին կարող են կցել նաև կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային, որն ուզում է վերադառնալ կատալոնական ակումբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սիթին» պլանավորում է «Բարսելոնայի» հետ բանակցությունները ակտիվացնել ՉԼ-ի այս մրցաշրջանի ավարտին։ Ռոբերտոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։ Նրա պայմանագիրը կապտանռնագույնների հետ նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մանչեսթեր-Սիթի  


Վերնագիրի այլ պիտակները