ԱՄՆ իշխանությունները հրապարակել են Թրամփի՝ 2019 թվականի եկամուտների մասին հայտարարությունը

20:41   01 Օգոստոս 2020    317

Միացյալ Նահանգների կառավարության էթիկայի գրասենյակը հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախորդ տարվա եկամուտների տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

2019 թվականին պետության ղեկավարը, ի թիվս այլ բաների, 21,4 միլիոն դոլար է ստացել Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո հանգստավայրի շնորհիվ: 2018-ին այդ նույն տեղից ստացել էր 22,7 միլիոն դոլար: Վաշինգտոնի հյուրանոցից ստացվող եկամուտները գնահատվել են 40,5 միլիոն դոլար՝ 2018-ի համեմատ՝ նվազելով 300 000 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նյու Ջերսիի Բեդմինսթեր քաղաքում գտնվող գոլֆի ակումբը Թրամփին բերել է 17,7 միլիոն դոլար, ինչը 2 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ: Trump National Doral Miami-ից ստացվող եկամուտներն աճել են 1.3 միլիոն դոլարով և կազմել 77,2 միլիոն դոլար:

Ըստ The Wall Street Journal-ի՝ 2019-ին Դոնալդ Թրամփը վաստակել է առնվազն 446 միլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները