Մեգան Մարքլը պարտվել է դատարանում և պարտավոր է վճարել 87 հազար դոլար

20:58   01 Օգոստոս 2020    320

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, պարտություն է կրել Associated Newspapers-ի դեմ դատական գործընթացում:

Մարքլի՝ դատարան դիմելու շարժառիթը եղել է հորն ուղղված նամակի հանրայնացումը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Սասսեքսի դքսերը դատական հայց են ներկայացրել պարբերականի դեմ, որը հրապարակել էր 38-ամյա Մեգանի նամակն ուղղված հորը՝ Թոմաս Մարքլին: Ամուսինները պարբերականին մեղադրել են թագավորական ընտանիքի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիմա դքսուհին պետք է վճարի ավելի քան 87 հազար դոլար՝ դատական ծախսերի համար: Մարքլին սպասում է դատական ևս մեկ նիստ, որի ընթացքում նա կպահանջի իր ընկերների անձնական կյանքի գաղտնիության պահպանումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները