Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ռուսաստանում կլինի անվճար

21:34   01 Օգոստոս 2020    350

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները երկրում կիրականացվեն անվճար:

Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք պլանավորում ենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ծախսերը կհոգանք բյուջեից: Բոլորը գիտեն, համապատասխանաբար, պատվաստումների սխեման. այն կլինի անվճար»,- ասել է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նաև հայտարարել էր, որ մտադիր է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը սկսել հոկտեմբերից: Նախարար Մուրաշկոյի խոսքով՝ պատվաստանյութի պաշտոնական գրանցումից հետո առաջինը այն կստանան բժիշկները և ուսուցիչները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները