Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդ է գրանցվել. մեկ օրում՝ 9 556 նոր դեպք

09:12   02 Օգոստոս 2020    302

Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվ նոր ռեկորտ է գրանցվել՝ մեկ օրում առաջին անգամ վարակման 9,556 նոր դեպք է հաստատվել, ինչը գերազանցել է օրեր առաջ գրանցվաշծ ամենաբարձր ցուցանիշը՝ 8,458-ը:

Reuters-ի փոխանցմամբ, երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում Մեքսիկայում կորոնավիրուսից 784 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 47,472-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 434,193-ի:

Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքեր քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը:

Մեքսիկան վարակման նոր դեպքերի ցուցանիշի ռեկորդ սահմանեց այն բանից հետո, երբ մեկ օր առաջ առաջ էր անցել Մեծ Բրիտանիայից՝ կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի ցուցանիշով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները