Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիները կալանավորվել են

10:19   02 Օգոստոս 2020    268

Բելառուսում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով հուլիսի 29-ին ձերբակալված ՌԴ քաղաքացիները կալանավորվել են, հաղորդում է Sputnik Беларусь-ը` մեջբերելով երկրի քննչական կոմիտեի ղեկավար Իվան Նոսկևիչի հայտարարությանը:

«Մենք տեղեկություններ ենք ստացել, որ նրանք մարտական լուրջ անցյալ ունեն՝ Ուկրաինայի արևելքում են կռվել»,- հայտարարել է Նոսկևիչը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսում 33 ռուսների են ձերբակալել: Նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել ահաբեկչություններ նախապատրաստելու մասին հոդվածով, վերջիններիս սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Բացի այդ, նրանց կասկածում են երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ:

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այդ մարդկանց մոտ Ստամբուլ ուղևորվելու տոմսեր են եղել, և որ նրանք աշխատում են մասնավոր անվտանգության ընկերությունում և Բելառուսում են գտնվում տարանցիկ չվերթով: Պեսկովը նշել է նաև, որ իրենք տեղեկություն չունեն ձերբակալված հայրենակիցների վիճակի մասին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ կարծիք է հայտնել, որ ռուսները չեն ծրագրել թռչել Ստամբուլ, ինչպես պնդում է ռուսական կողմը, այլ երկրում գտնվել են «այլ նպատակներով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները