Ֆրանսիայի դատախազությունը խնդրել է վերսկսել Դեպարդյեի դեմ բռնաբարության գործով հետաքննությունը

10:34   02 Օգոստոս 2020    298

Ֆրանսիայի դատախազությունը խնդրել է վերսկսել բռնաբարության գործով հետաքննությունը, որում մեղադրվում է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse գործակալության աղբյուրին:

Հետաքննությունը վերսկսելու հայցն ուղարկվել է այն բանից հետո, երբ 2018թ. Դեպարդյեի դեմ հայց ներկայացրած դերասանուհին կրկին դիմել է արդարադատության մարմիններին: Գործակալությունը նշում է, որ քաղաքացիական հայցի տեսքով բողոքը ենթադրում է հետաքննության, գրեթե ավտոմատ, սկիզբը:
2018թ. օգոստոսին Ֆրանսիայի դատախազություն ներկայացված բողոքի հետաքննությունը դադարեցվել էր 2019թ. հունիսին: Անանուն դերասանուհին, որը պնդում էր, որ աշխատել է Դեպարդյեի հետ, հայտարարել է, որ դերասանն իր նկատմամբ ոտնձգություն է իրականացրել, երբ ինքը պիեսի ոչ պաշտոնական փորձի համար այցելել է Դեպարդյեի տուն: Բազմաթիվ հարցաքննություններից հետո քննիչները բավարար հիմքեր չեն գտել դերասանին մեղադրանք առաջադրելու համար։

Դերասան Ժերար Դեպարդյեն Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները