Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվճար կլինեն

14:57   02 Օգոստոս 2020    369

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվճար կլինեն, հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սխեման... բոլորին հայտնի է․ այն կլինի պլանային»,- ասել է նա լրագրողներին:

Ավելի վաղ Մուրաշկոն պատմել էր, որ օգոստոսի 10-ից մարզեր կսկսեն պատվաստանյութեր մատակարարվել, մարդկանց մեծամասնությունը կկարողանա պատվաստվել հոկտեմբերին:

Առնվազն 17 գիտական ​​կազմակերպություն է աշխատում Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։

Այս պահին արդեն հաջողությամբ ավարտվել են դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Գամալեիի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնում: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի՝ պատվաստանյութը կարող է գրանցվել օգոստոսի 10-12-ը, իսկ քաղաքացիական շրջանառության թույլտվություն այն կստանա օգոստոսի 15-16-ը:

Կլինիկական փորձարկումներ է սկսել անցկացնել նաեւ «Վեկտոր» կենտրոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները