Նիդեռլանդներում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել

13:42   02 Օգոստոս 2020    359

Նիդերլանդների Հաագա քաղաքում շուրջ 1500 մարդ դուրս է եկել հակակարանտինային ցույցի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով nos.nl կայքին:

Մալիվելդ այգում տեղի ունեցած ցույցը խաղաղ է անցել: Այնուամենայնիվ, ցուցարարներից մեկին բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու, մյուսին` անձը ճշտելու համար: Որոշ ցուցարարներ ակնհայտ կերպով խախտել են պահանջվող 1,5 մետր սոցիալական հեռավորությունը:

Ըստ ցուցարարների՝ բողոքի ակցիային նվիրված էր «անմտությանը», որը իրենց կարծիքով տեղի է ունենում հիվանդության և քաղաքացիների իրավունքների և ազատության սահմանափակման շուրջ:

Ոստիկանները ժամանակ առ ժամանակ ակցիայի կազմակերպիչներին խնդրել են հիշեցնել մասնակիցներին անվտանգության կանոնները պահպանելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդեռլանդ  


Վերնագիրի այլ պիտակները