Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում Թրամփի առաջադրումը տեղի կունենա առանց ԶԼՄ-ների

18:08   02 Օգոստոս 2020    328

Հանրապետական կուսակցությունից երկրում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա առանց ԶԼՄ-ների ներկայության Հյուսիսային Կարոլինայում, հաղորդում է AFP-ը։

Կորոնավիրուսի դեպքերի աճի կապակցությամբ ԱՄՆ նախագահն արդեն ստիպված էր չեղարկել գումարման մի մասը, որը նախատեսված էր անցկացնել հուլիսին Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում։

«Մենք նախատեսում ենք փակել մամուլի համար բոլոր միջոցառումները Շարլոթում․ ուրբաթ՝ օգոստոսի 21-ին եւ երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին՝ հաշվի առնելով նահանգում գործող բժշկական սահմանափակումները։ Մենք աշխատում ենք նահանգի կողմից ընդունված սահմանափակումների եւ տեղի հրահանգների շրջանակում, որոնք վերաբերում են մարդկանց, որոնք կարող են մասնակցել միջոցառմանը»,-պարզաբանել են գումարման մամուլի ծառայությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները