Տիեզերական զբոսաշրջիկները կթռչեն ՄՏԿ 2021թ. վերջին

18:37   02 Օգոստոս 2020    355

Թռիչքի երկու ոչ պրոֆեսիոնալ մասնակիցներ՝ տիեզերական զբոսաշրջիկները, կուղևորվեն ՄՏԿ 2021 թվականի վերջին՝ հաղորդել է Ռոսկոսմոսի մամլո ծառայությունը:

Նրանց անունները կբացահայտվեն հաջորդ տարվա սկզբին:

Նշվում է, որ համաձայն Space Adventures ընկերության հետ պայմանագրի՝ տիեզերական զբոսաշրջության մեջ մասնագիտացած «երկու զբոսաշրջիկների մասնակցությամբ ուղևորությունը նախատեսված է 2021 թվականի վերջին»:

Ինչպես հայտնել է Ռոսկոսմոսը, պետական կորպորացիան բանակցություններ է վարում ամերիկյան մի շարք ընկերությունների հետ տիեզերական զբոսաշրջիկներին ՄՏԿ ուղարկելու հարցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոսկոսմոս  


Վերնագիրի այլ պիտակները