ԱՄՆ Ջորջիա նահանգի բանտում ապստամբել են կալանավորները

19:51   02 Օգոստոս 2020    353

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ուեյքրոս քաղաքի բանտում երկու կալանավոր և երկու բանտի աշխատակից է տուժել անկարգությունների հետևանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում տալով Newsweek հրատարակությանը:

Բանտում անկարգությունները սկսվել են օգոստոսի 1-ի երեկոյան` շուրջ 22:40-ին:

«Դեպքը հսկողության տակ է առնվել: երկու աշխատակից թեթև վնասվածքներ է ստացել, երկու կալանավոր ստացել է կյանքին վնաս չսպառնացող վնասվածքներ »,-ասել է բանտի ներկայացուցիչը:

Անկարգությունների պատճառը չի հստակեցվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ջորջիա  


Վերնագիրի այլ պիտակները