Գիտնականներն արթնացրել են օվկիանոսի հատակին 100 մլն տարի քնած մանրէներ. VIDEO

21:12   02 Օգոստոս 2020    317

Գիտնականների խումբը, որը կազմված է ամերիկյան և ճապոնական փորձագետներից, կարելի է ասել, արթնացրել է մանրէներ, որոնք մոտ 100 մլն տարի քնած են եղել Խաղաղ օվկիանոսի հատակին:

Այդ մանրէները գտնվել են ծովի մակարդակից մոտ 6 կմ խորության վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Science Alert-ը:

Այս ամբողջ ընթացքում մանրէները գոյատևել են շատ քիչ քանակությամբ թթվածնի օգնությամբ: Երբ հետազոտողները դրանք տեղադրել են սննդարար միջավայր, դրանք սկսել են բազմանալ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները